Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը: Ագռավ Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը Ագռավները շատ խելացի թռչուններ են:
Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։ Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։ Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում: Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք
1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: 1+
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: 1+
ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում
3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: 1+
սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից
4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 1+
• Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
• Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 1+
• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
• Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
• Սպիտակ ագռավներ չեն լինում:
6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 1+
Ես իմացա որ գոյություն ունի Սպիտակ ագռավներ
7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 1+
Շատ – քիչ
Բարձր – ցածր
Մեծ – փոքր
Արագ – դանդաղ
———————————- ———————————- ———————————- ———————————-
8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: 1+
Ագռավներ
թռչուններ ____________________________ ____________________________
9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ 1+
Խելացի
խորամանկ
__________________
__________________
10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս. 1+
• առարկա,
• թիվ,
• հատկանիշ
• գործողություն: