Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը: Ագռավ Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը Ագռավները շատ խելացի թռչուններ են:

Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։ Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։ Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում: Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: 1+

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: 1+

ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում

3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: 1+

սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։ 1+

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,

• Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ 1+

• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:

• Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:

• Սպիտակ ագռավներ չեն լինում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 1+

Ես իմացա որ գոյություն ունի Սպիտակ ագռավներ

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ 1+

Շատ – քիչ

Բարձր – ցածր

Մեծ – փոքր

Արագ – դանդաղ

———————————- ———————————- ———————————- ———————————-

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: 1+

Ագռավներ

թռչուններ ____________________________ ____________________________

9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ 1+

Խելացի

խորամանկ

__________________

__________________

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս. 1+

• առարկա,

• թիվ,

• հատկանիշ

գործողություն:

Ինքնաստուգում

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերըԴինոզավրերը ցամաքային ամենամեծ կենթանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությունը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես չգիտեի, որ դինոզավրերը դնում են 10-40 ձու։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

երփներանգ – բազմերանգ

սաղարթ – տերև

Ճամփա – շավիղ

Մտածել – կշռադատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էդ – արու

Ամենամեծ – ամենափոքր

Բարի – չար

Արևելք – արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

Ոսկեզօծել – ոսկով պատել

Ասֆալտապատ – ասֆալտով պատված

Վայրէջք – վայր իջնել

սաղարթախիտ – տերևներով պատված

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբ – երբևէ

օր – օրացույց

ոսկի – ոսկեզօծ

եղբայր – հորեղբայր