Հունվարի ամփոփումը

Ես հենց իմացա, որ այս ամիսը ճամբարային է ես շատ ուրախացա, որովհետև ես շատ-շատ եմ սիրում ճամբարներ: Իմ առաջի ճամփորդությունը իմ դասարանի հետ դեպի սահադաշտն էր: Ինձ շատ դուր եկավ այնտեղ լինելը: Առաջին անգամ երբ ես կանգնեցի սառույցի վրա ես չկարողացա սահել, հետո ինձ օգնեց իմ ընկեր Արեգը, ես սկսեցի փորձել առանց բռնվելու սահել և ես սովորեցի սահել: Եկրորդ անգամ ես իմ դասարանի հետ գնացել եմ  Ջրվեժի անտառապարկ: Ես այնտեղ սարից երկու անգամ սահնակով սահելով իջա: