Բնագիտություն

Սա իմ կայանների են ես իրանց տնկել էիյ գարնան սկզբում, ես իրանց ամեն օր ջրում էիյ իրանց աճում էին բայց հետո կանաչի սոխիկները սկսեց բորբոսնել ես մայրիկին ասեցի և մայրիկս փոխեց հողը և տվեց ինձ ջուր մառգանցովկի հետ ես սկսեցի էդ ջրով ջրել և բորբոսնածը անցավ հիմա կանանց-կամանց սոխիկները աճում են ես էլ սպասում։

Բնագիտություն

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:
 Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:
1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:
Վերականգնվող պաշարներ-ձուկ,հացահատիկ,  բամբակ, կաթ, ձու, ձեթ, բուրդ,   միս, բանջարեղեն, մրգեր, փայտ․

Չվերականգնվող  պաշարներ-պղինձ,նավթ, կաուչուկ, կավիճ, աղ, մարմար, քարածուխ, երկաթ, արծաթ տուֆ․

Բնագիտություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Կենդաննիները առանց օդի չեն կարող ապրել։

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Օդը անհրաժեշտ է մաքուր պահել, որովհետև մարդիկ և կենդանիները և նույնիսկ բույսերը չեն կարող ապրել առանց օդի։

  1. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

Բույսերի տերևները մեզ օդ են տալիս և նույնիսկ մաքրում են բոլոր գազերը, բայց եթե շատ լինի գազ (իմ կարծիքով ) բույսն էլ չեր կարողանա մաքրել այդ գազը և դարձնել օդ։

  1. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ոչ, որովհետև ավտոմեքենայից ծուխ է գալիս և բենզինն է քչանում, իսկ եթե ծուխ է գալիս դա կեղտոտ օդ է համարվում, որը վնասակար է մարդկանց և կենդանիների համար

Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, Հնդկական օվկիանոս և Ատլանտյան օվկիանոս: Ամենամեծը   Խաղաղ օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիա­նոսն է:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են կղզի: Մայրցամաքները 6 են՝ Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անտարգտիդա: Ամենամեծը Եվրասիան է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարգտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Հյուսիսային Ամերիկա

Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։

Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ 

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Հյուսիսային Ամերիկայում իսկ ավելի կոնկրետ Կանադայում է գտնվում աշխարհի ամենաերկար փողոցը՝ 1869 կիլոմետր երկարությամբ։ 

Աֆրիկա

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։

Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։

Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։

Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։

Եվրասիաի մասին փաստեր

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։

Եվրասիայի առավել զանգվածային մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։

Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։

Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։